Հայերով զարմանում ենք, որ Լեհական թիմին պարտուել ենք։ Այսինքն՝ հաւատում էինք որ նրանցից լա՞ւն ենք։ Քաղաքական կեանքից մի օրինակ. Լեհերը կիսագրագէտ էլեկտրիկին, ով հսկայ արհմիութեան՝ «սոլիդարնոստ»-ի ղեկավար էր դարձել (այն օրերի համար անհասկանալիօրէն) նրան աջակցեցին, առաջ մղեցին, նոյնիսկ նոբելեան մրցանակի հասցրին, յետոյ դարձրին

Ասուլիսում տարածուելիք նիւթերից. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Սոյն թուականի յուլիսի 22-ին, այսինքն՝ «Սասնայ ծռեր» խմբի ասպարէզ իջնելուց հինգ օր անց ՀՀ իշխանութիւնները կալանաւորեցին Կարո Եղնուկեանին։ Ընդունուած կարգի համաձայն նախնական կալանքի ժամկէտը 2 ամիս է։ Նրան մեղադրանք է առաջադրուել քրէական օրէնսգրքի 218 եւ 219 յօդուածներով`« պատանդ վերցնելուն, շէնքեր, շինութիւններ, տրանսպորտի, հաղորդակցութեան կամ կապի միջոցնէր զաւթելուն աջակցելու» համար: Այդ յօդուածներով նախատեսւում է 8-15 (20?) տարուայ ազատազրկում:

Իմ սիրելի դասախոս Անահիտ Ցիցիկյանը: Մենք ունեինք այսպիսի գանձ, ու 1999 ֊ին մահացավ անհայտության մեջ, մինչ դեռ լիներ Հրեա, հիմա իրա անունով կլինեին համերգասրահներ, մրցույթներ, մրցանակաբաշխություններ, կվերածվեր ազգային արժեքի, բայց ինչպես և մեր մնացած հանճարեղ ստեղծագործողները, այնպես էլ Անահիտ Ցիցիկյանը հիշվում է ընդամենը մեկ երաժշտական դպրոցի անունը տալուց, այն էլ երևի անունը տվողներն էլ չեն գիտակցում ում անունն են տալիս: Ազգովի Ինչքան պարտքեր ունենք տալու…… Լսեք հիանալի կատարումը

Գլոբալ առումով Հայաստանում կա երկու տեսակի ուժ՝ ռեժիմի կողմից իր վերատադրման համար անցկացվող ընտրություններին մասնակցող ուժեր և դրանք մերժող ուժեր: Ընտրություններին մասնակցող ուժերը մեխանիկորեն հայտնվում են իշխանությունների հետ նույն ճամբարում, քանի որ հենց իրենք են իրենց մասնակցությամբ լեգիտիմացնում այս ռեժիմի վերատադրությունը…Միանշանակ։ Արդեն 20 տարի ա լռված ենք էտ էջի վրա, իսկ սա դասագրքի առաջին էջերից ա։ Էս

Շատ բողոքներ են հնչում, նաեւ ուղղակի հասցէագրում ինձ թէ ինչու՞ առաջին գծում չեմ, ինչու՞ ամեն բան իմ ձեռքը չեմ վերցնում…Մի վերացական հարց տամ (վերացական լոկ առաջին հայացքից)։ Աւելի քան հիսուն տարուայ ազգային քաղաքական (ԱՆԸՆԴՄԷՋ) կեանքս բաց դրուած է ձեր առջեւ։ Յիշու՞մ եք մի պահ, երբ ես ու զինակիցներս ալիքի վրա թռած լինենք…Բայց անկասկած գիտեք լուրջ դրուագներ, երբ ալիք ստեղծել ենք։ Շարունակութիւնը մտածեք ինքներդ…Տերեւի պէս

Արշակ ջան սրտիդ մոտ մի ընդունի քո հասցեյին հնչող զազրախոսությունները: Զազրախոսողները քիչ են, իսկ գործդ գնահատողները անհամեմատ ավելի շատ: Դա պարզ երևում է փողոցում, ամեն քայլափոխին: Տարբեր առիթներով անձամբ եմ տեսել թե ինչպես են մարդիկ մոտենում քեզ ու ասում՝ Արշակ ջան շնորհակալ ենք, կամ Արշակ կարևոր գործ ես անում: ՈՒ խոսքը ոչ թե մի կամ երկու դեպքի, այլ բազմաթիվ դեպքերի մասին է: Դա է գործիդ իսկական գնահատականը: Ու դեռ չեմ տեսել որ քեզ մեկը մոտենա փողոցում դեմ առ դեմ կանգնի ու կրկնի էն նույն զազրախոսությունը, որ քո մասին գրում են ֆեյսբուքում: Ուրեմն գործդ արդար ու սպասված է ախպեր ջան:

Տեսնես ի պատասխան Ալիեւի հռետորաբանութեան ՀՀ որեւէ պաշտօնեայ գոնէ փոխարտգործնախարարի մակարդակով պատրա՞ստ է կամ ի վիճակի՞ է յայտարարել, որ քսանմէկերորդ դարում բոլորը պէտք է պատրաստ լինեն ընդունել, օրինակ, Շոտլանդիայի անկախացումը Մեծ Բրիտանիայից կամ Չեխիայի եւ Սլովակիայի առանձնացումը կամ ժամանակին տասնեակ երկրների անկախացումը իրենց նախկին «մետրոպոլիաներից»։ Թէ՞ պիտի ապուշ կտրած ամրագրեն այդ քաղաքական ստալինաբճի բարբաջանքները։

Ինչպէս Շոտլանդիայի ձախողուած անկախութեան հանրաքուէն, այդպէս էլ Մեծ Բրիտանիայի յաջողուած անկախութեան հանրաքուէն վկայում են նաեւ այն, որ եւ Մեծ Բրիտանիան, որ ինքնին մի ԵՄ է իր թագուհով (Ազգերի բրիտանական համագործակցութիւն), եւ ԵՄ-ն ինքնորոշման իրաւունքով օժտուած ազատ ազգերի ազատ համագործակցութիւն է, որտեղ մուտքն ու ելքը տառապանքներով չի ուղեկցւում։ Որոշ անիրազեկների էլ կուզէի տեղեկացնել, որ ի սկզբանէ իր աշխարհասփիւռ առանձնահատկութեամբ (ԿԱՆԱԴԱՅԻՑ ԱՒՍՏՐԱԼԻԱ) Մեծ Բրիտանիան լիարժեքօրէն չէր ամրակցուել ԵՄ-ին։ Նոյնիսկ ԵՒՐՈ-ն չէին ընդունել։

Էն, որ «չի կարելի խաբել սեփական ժողովրդին», վիճելի չէ, բայց իմ ուշադրութիւնը գրաւեց, որ «զինուորական մասնագէտը» խօսում է իսրայելական ռեակտիւ համակարգերի մասին 1։54-ից… Պատահական չէ, որ մասնագէտ ըլլալով չի խօսում ռուսական «սմերչի ու սոլցնեպեոկ»-ի մասին, այլ ինչ որ իսրայէլական ռեակտիւ համակարգերի … Գուցէ մէկն ու մէկը ինձ կը բացատրի, թէ էդ ի՞նչ իսրայելական համակարգ է, որ «150 կմ է խփում եւ մի հատ զալպը 86 տոննա է»… Կարծես, սկսում եմ

Վերջապես վաղը ամառ է,երեխաների պաշտպանության օրը։ Դուրս եմ գալու փողոց, մտնեմ մանուկների հեղեղի մեջ, ջերմանամ մանուկների ժպիտներով և անմեղությամբ, ուրախանամ երիտասարդ կանանց երջանկությամբ և մտքումս պատկերացնեմ իմ ապագա բալիկին, ով կարծես չի շտապում ժամանել <<Ապահով Հայաստան>>։ Շնորհավորում եմ բոլոր

Top