Հիմա երբ ինքը հրապարակայնորեն նորից մեղադրում է Սերժ Սարգսյանին ու իր եղբորը քրեական հանցագործությունների մեջ, ապա պարտավոր ա իր այդ հայտարարություններին կցի ծանրակշիռ ապացւոյցները ու այդ փաթեթեը տեղում ուղղի իրավապահ մարմիններին, որոշ ժամանակ անց էլ հասարակությանը հայտնելով դրանց արդյունքների մասին, կոնկրետ քրեական գործերի տեսքով։ Թե չէ արդեն շուտով մեկ տարի լինել իշխանություն, ու ամեն անգամ հասարակությանը հրամցնել այդպես էլ քրեական գործերի տեսք չստացած մերկապարանոց հայտարարություններ, անլուրջ ա, ու մի տեսակ ծիծաղելի, եթե չասենք, որ նման պարագայում դա կոչվում է զրպարտանք․․․

Կառավարութեան ծրագրի առիթով ելոյթում Արցախի փոխարէն Նիկոլը «Ղարաբաղ» էր ասում։ Էս ի՞նչ թուրքըմբռնող «դուխով» է մեր «հայակետրոնը»։ Ամեայն իշխանություն, որը անգիտակից է գնահատելու Ազգի Ցեղի Հայրենիքի մեկ ամբողջություն կարևորությունը, դատապարտված է ինքնաոչնչացման Հա հա հա, շատ դիպուկ է ասված , նույնիսկ կարելի է “աղվամազյան հեղափոխութուն” կանչել:  Վաղը նաեւ երկու հեռուստահաղորդումների եմ հրաւիրուած։ Չմերժեցի, զի աւելի քան մէկամսեայ բացակայութիւնս բարոյական իրաւունք չի տալիս։ Գորգիսյանի ելույթի ամբողջ ընթացքուն հետևի կադրում Նազարյանը ամբողջ ընթացքում հեռախոսից չկտրվավ։ Երևի քննադատությունը իրենց մասին չէր։

Դեռ 40 տարի առաջ Ռ․ Ռեյգանն ասում էր․ բարեկեցութեան ամենամեծ թշնամին Ռոբին Հուդն էր․ հարուստներից լրացուցիչ հարկեր էր հաւաքում, նրանք էլ ենթակաների քաշին էին քերթում․․․ Քաշված ենք։ նույնիսկ Ծառուկյանենք են բարձրաձայնում որ էտ ծրագիրը տնտեսական հեղափոխության հետ կապ չունի։ «Յեղափոխութիւնը» հիմա էլ հարկահանութեան են վերածում։ Ինչ տխուծի է, որ տարրական պատկերացում իսկ չունեն կարեւորագոյն հարցերի մասին։  Հիմա էլ «յեղափոխութեան տապալումից՝ ձախողումից» են խօսում, առանց ընդունելու, որ եղածը յեղափոխութիւն կոչելը ազնիւ եւ գրագէտ չէր։

Երկու օրում աւելի քանի 1500 կմ ճանապարհ անցանք՝ Լոս Անջելես-Ֆենիքս-Լոս Անջելես։ Ճանապարհի մէկ քառորդն էլ հին ընկերս՝ Մարտինը վարեց։ Զուտ ամերիկեան հանդիպումներ էին՝ հետաքրքրական, հոգեհարազատ (նաեւ հին ընկերներ) եւ, յուսանք, նաեւ արդիւնալի։ Ուզում են թարգմանել գրքերիցս 3-ը՝ «Ազատութեան ճանապարհի բանտերում (2 հատորները)» եւ «Նիւ Եորքուհին»։ Զուգահեռաբար ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների մասին կը տեղեկացնեմ իր ժամանակին։ Այսպիսով (ինձ համար) վարելու նոր «ռեկորդ» սահմանեցի։ Երկար ճանապարհից յետոյ ինձ հանգստութիւն ու խաղաղութիւն է պարգեւում երկու օրում բաւական մեծացած Արեւը, իսկ միւս լուսանկարներում «Գեներալ Փեթոնի թանգարան»-ի ցուցանմուշներից են՝ հրասայլեր։։

Վերջին երկու տարում Հայաստանում բաւական տարածում ստացաւ՝ «կարեւորելով, կարեւորում եմ, կարեւորում է» արտայայտութիւնը ի տարբերութիւն է երկարաշունչ սակայն գրագէտ եւ ողջամիտ՝ «կարեւոր համարելով» արտայայտչաձեւի։ Չասեմ, թէ ով է այս կեղտի հիմնադիրը, բայց կեցցէ այդմեծամիտ տականքը, ում յաջողուել է մեզանում տարածել այդ՝ մարդուն ենթագիտակացական մակարդակով որակազրկող խօսելաձեւը։ Փորձեք ձեզ յայտնի որեւէ լեզուով թարգմանել այդ «ԵՍ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ ԵՄ» ցնդաբանութիւնը եւ կը հասկանաք, թէ ինչու եմ այդպէս խիստ գնահատում։ 

Հանրապետականները աչքիս լոյսը չեն (հայ ժողովրդին եւ մասնաւորապէս ԱԻՄ-ին ամենաստոր հարուածները իրենք են հասցրել), բայց այս հարցում երիտասարդը ճիշտ է։ Եթէ չկայ միջպետական համաձայնագիր՝ վաւերացրած երկու պետութիւնների խորհրդաններով, զինուորները վարձկանի կարգավիճակում են, իսկ վարձկաններն օրէնքից դուրս են համարւում ՄԻՋԱԶԳԱՅՆՕՐԷՆ։․․․ Աստուած չանի, որ մեր զինուորները օրէնքի աջակցութեան կարիք ունենան․․․ Ներում կարող է լինել, եթէ անցնեն ազգային հասարակական գործունեութեան եւ օգտագործելով իրենց վաղեմի ծանօթութիւնները մի քանի տարի նուիրուած գործ անեն եւ օգուտ տան Հայ ազգին! Յետոյ անունները վերականգնած թող վերադառնան, համ էլ մի փոքր երկիրն էլ կսիրեն, որ իրապէս ծառայեն առանց շահի:

Մի բաւականին յայտնի (աշխարհով մէկ յայտնի) ընկերութեան ներկայացուցիչ առաջարկում է իմ վերաբերեալ ֆիլմեր արտադրելու մենաշնորհը (անժամկետ) բաւական բարձր գնով վաճառել իրենց ընկերութեանը։ Վիճակախաղում շահելու նման մի բան է, բայց յիշում եմ, երբ Եթովպիա արտաքսուելուց յետոյ յայտնուեցի Իտալիայում, հենց առաջին պահից համաեւրոպական «Սիգմա» ընկերութեան լուսանկարիչներ ու ներկայացուցիչներ ուղեկցում էին թէ Իտալիայում, թէ Ֆրանսիայում ապա նաեւ Գերմանիայում եւ առաջարկում նման (աւելի ընդգրկուն) պայմանագիր իրենց հետ կնքել։

Ես դեմ եմ օրհներգը փոխելուն, բայց դա չի նշանակում, որ պետքա փնովել Խաչատրյանին։ Մարդկային հարաբերությունների մրցույթ չի, որ ընտրենք անհատներին, խոսքը երգի մասինա, էն ինչ ունենք շատ հեշտա, մեղեդային, հզոր ու հնչեղ, մեկ խոսքով՝ պարզ ու հանճարեղ։ Խաչատրյանի գրած երաժշտությունը շատ ծանր է, ու չհիշվող։ նույնիսկ 10րդ անգամ լսելուց հետո , անհնար է երգել, քանի որ չի մտնում հոգու մեջ։ Իսկ թե Ստալինից ինչ էր սպասում նա, որևէ կապ չուներ էստեղ, ու կարծում եմ ոչ ոքիս չի վերաբերում։ Նույնիսկ փոքրիկ երեխան գովասանքի ու բարձր գնահատականի կարիք է զգում։

Ինչ տափուկ նախանձով է շնչում «ընկերս»։ Լաւ գիտէ ե՛ւ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ, Ե՛Ւ ԱՅՆ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԷ ՈՎ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ» համարւում, բայց միամիտ, անմեղօրէն, չասեմ՝ կեղծաբար անկապ մարդկանց անուններ է տալիս։ Խեղճն էդպէս էլ չհասկացար, որ մէկ է, իր մասին էական բան ասողն ու մատիցդ փուշ հանողը էլի նոյն բազում անգամներ դաւաճանուած ընկերն է ինելու․․․Աստուած իր հետ, եւ որեւէ մէկն անտեղի թող չփորձի անձնաւորել գրածս․ մէկ է մի րոպէ էլ չեմ թողնի իմ էջում։

Այսօր Գլենդելի ամենամեծ հայկական եկեղեցում (Սենթրալի եկեղեցին) սկզբից մինչեւ վերջ մասնակցեցի պատարագին։ Խոստովանութեան կարգը մի փոքր պարզեցուած թուաց, եւ հաղորդութիւնն էլ տղամարդ ու կին խառն էին բաշխում։ Անթիլիասական եկեղեցի է, բայց հայկական՝ Հայ առաքելական, ի՞նչ տարբերութիւն։ Միշտ ազգային բացասական երեւոյթներից եմ համարել Հայ Առաքելականը բաժանել Էջմիածնականի ու Անթիլիասականի։ Բայց ․․․ ինչ որ պահի սարսափեցի․․․ Ողջ պատարագի ընթացքում որեւէ անգամ չտրուեց Էջմիածնի անունը (երբ Երուսաղեմի ու Կոստանդնոպոլսի պատրիարքութիւններն յիշատակուեցին), իսկ որպէս ամենայն հայոց կաթողիկոս տրւում էր միայն Արամ կաթողիկոսի անունը։

Top